Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ» թեմայով
02/11/2015 16:15
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ» թեմայով

ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչությունը ընթացիկ տարվա ինն ամիսներին իրականացված հսկողական 2600 միջոցառումների արդյունքում արձանագրվել է 11.9 մլրդ դրամ պետբյուջե  լրացուցիչ վճարման ենթակա գումար, որից, հոկտեմբերի 1-ի դրությամբ, վերականգնվել է 2.2 մլրդ-ը: Ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանը տեղեկացրել է, որ հսկողական աշխատանքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 685-ով. «Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015 թվականի 9 ամիսներին իրավապահ մարմինների պահանջով, ինչպես նաև հարկային ծառայության այլ ստորաբաժանումների հետ համատեղ, իրականացրել է պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 551 ստուգում, արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 11.1 մլրդ դրամ, որից միայն 20 ստուգումով հայտնաբերվել է 3.5 մլրդ դրամ լրացուցիչ վճարման ենթակա գումար»:  Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում Ֆինանսների նախարարությունը շարունակել է տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովումը. «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղեկցող փաստաթղթերի հետ կապված խախտումների հայտնաբերման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 1582 միջոցառմամբ` առաջադրվել  է պետբյուջե  վճարման ենթակա 630 մլն դրամ լրացուցիչ գումար, որի 95 տոկոսն արդեն իսկ վերականգնված է»: Աշոտ Զաքարյանի տեղեկացմամբ՝ հարկային ծառայության ստորաբաժանումների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015թ-ի 9 ամիսներին դուրս է գրվել շուրջ 8 միլիոն հարկային հաշիվ, որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ. «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 867.000-ով, իսկ  դրանցում առանձնացված գումարն ավելացել է 23.1 մլրդ դրամով»: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 177 միջոցառում, որոնց արդյունքում կազմվել են 103.2 մլն դրամի վարչական ակտեր: Հայտնաբերվել է նաև առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 10 դեպք. առաջադրվել է պետբյուջե վճարման ենթակա 8.1 մլն դրամ: Աշոտ Զաքարյանի խոսքով, իրավապահ մարմիններից,  երրորդ անձանցից և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա ՕՀ վարչությունը 2015թ-ի 9 ամիսներին իրականացրել է 360 մասնակի ստուգում, 34 չափագրում, չգրանցված աշխատողի հայտնաբերման 140 ստուգում, 5 հսկիչ գնում, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 103 ստուգում և հսկողական այլ միջոցառումներ: Օպերատիվ-հետախուզական 123 միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղարկվել է 428 նյութ, որից 13-ի մասով հարուցվել են քրեական գործեր: ՕՀՎ 4-րդ բաժնի պետի տեղեկացմամբ, դրոշմավորման կանոնների պահպանման ճշտությունը ստուգելու նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015թ.-ի 3-րդ եռամսյակից սկսած իրականացնում է ՕՀ միջոցառումներ և ստուգումներ հանրապետության ամբողջ տարածքում. «Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ վաճառվող ավելի քան 11000 ապրանք: Խախտումների տիպային օրինակներ են մեծ տարրայի վրա փոքրի համար նախատեսված դրոշմապիտակ փակցնելը կամ այլ ապրանքի համար նախատեսվածով դրոշմավորելը»:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65