Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Վիվասել-ՄՏՍ. 10 համակարգիչ՝ «Գուգարք» մանկական ճամբարին
03/11/2015 09:44
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. 10 համակարգիչ՝ «Գուգարք» մանկական ճամբարին

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի գործում է «Գուգարք» մանկական ճամբարը, որն ամեն տարի իր դռներն է բացում 7-ից 16 տարեկան պատանի հյուրերի համար: Այստեղ ամեն տարի իր հանգիստ է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականում՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից:

Ճամբարն արդիականացնելու և երեխաներին համակարգչային գիտելիքներ փոխանցելու համար անհրաժեշտ էր համակարգչային սենյակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է «Գուգարքի» տնօրինությանը՝ տրամադրելով 10 համակարգիչ: Ընկերության աշխատակիցներն աջակցել են դրանց տեղադրման հարցում:

«Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները էական նշանակություն ունեն գիտելիքի ձեռքբերման, ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաև տարեկիցների հետ շփվելու առումով: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներին՝ Լոռու գեղատեսիլ բնությունը վայելելու, այլ մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ շփվելու հետ մեկտեղ՝ միաժամանակ ձեռք բերել համակարգչային տարրական գիտելիքներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյուղական համայնքները, և հատկապես՝ սահմանամերձ գյուղերը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են: Որպես ՏՀՏ առաջատար՝ ընկերությունն աջակցություն է ցուցաբերում կրթության համակարգի տարբեր ասպարեզներում՝ տրամադրելով ֆինանսական, մեթոդական, ինչպես նաև տեխնիկական աջակցություն:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87