ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 04/11/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.08 դրամով և կազմել 475.56 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.81 դրամով և կազմել 519.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 7.59 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.57 դրամով և կազմել 733.65 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 127.28 դրամով և կազմել 17171.76 դրամ: Արծաթի գինն աճել է 0.22 դրամով և կազմել 235.15 դրամ: Պլատինի գինը նվազել է 164.98 դրամով և կազմել 14678.02 դրամ: