Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ռոստելեկոմի աջակցությամբ լրագրողներն այցելել են Huawei ընկերության գլխավոր գրասենյակ
11/11/2015 16:19
Կիսվել

Ռոստելեկոմի աջակցությամբ լրագրողներն այցելել են Huawei ընկերության գլխավոր գրասենյակ

«Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ»  խորագիրը կրող լրագրողների միջազգային մրցույթի հայաստանյան հաղթողը՝ Հայկուհի Ասատրյանը ս․թ․ հոկտեմբերի վերջին ռուսաստանյան լրագրողների հետ այցելեց Չինաստան։

Պրեսս-տուրի ժամանակ լրագրողներն այցելեցին Huawei ընկերության գլխավոր գրասենյակ Շենչժեն քաղաքում, եղան հեռահաղորդակցման ոլորտի սարքավորումներ արտադրող ընկերության գործարանում, ծանոթացան Huawei առաջադեմ տեխնոլոգիաներին։ Ընկերության կորպորատիվ հաղորդակցման գծով փոխտնօրեն  Գլեն Սքլոսը և Տեխնիկական տնօրեն, Պեկինի ավիացիայի և տիեզերագնացության համալսարանի պրոֆեսոր Վան Ցզիկույը հանդիպում ունեցան լրագրողների և բլոգերների հետ։

Չինաստանի մասին տպավորություններն առավել ամբողջացան Հոնկոնգ այցելությամբ, ուր անմոռանալի և հիշարժան օրեր անկացրին մասնակիցները։

«ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողի համար, շատ կարևոր է տեսնել այն, ինչի մասին նա գրում է։ Անասելի հետաքրքիր էր ծանոթանալ Huawei արտադրական պրոցեսին և տեխնոլոգիաներին։ Ինձ համար՝ որպես լրագրող, շատ կարևոր էր տեսնել Huawei ընկերության կուտակած փորձն այս ոլորտում։ Սակայն առավել կարևոր էր իմանալ, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, մասնավորապես 5G տեխնոլոգիան, «խելացի» տները, փողոցները և ամբողջական քաղաքները, լինել իրադարձությունների կենտրոնում, իմանալ և տեսնել զարգացումները, ընդլայնել ՏՏ ոլորտի վերաբերյալ գիտելիքները։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա լինել “2020”-ում նման հետաքրքիր գործընկերների հետ,- իր տպավորություններով կիսվեց Արմենիա ԹԻՎԻ-ի հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով մրցույթում հաղթող էր ճնչվել «Ռադիո և Հեռուստատեսություն» անվանակարգում։

Լրագրողների շրջանում անցկացվող «Տեխնոլոգիաներ կյանքի համար»  IV ամենամյա մրցույթն անց էր կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Ամեն տարի ավելի քան 500 ԶԼՄ ներկայացուցիչներ Ռուսաստանից և արդեն իսկ Հայաստանից մասնակիցն են դառնում մրցույթին։

2015թ․ մրցույթը անց էր կացվում «Ռոստելեկեմի» կողմից Huawei ընկերության հետ համատեղ, տարածաշրջանային առաջատար ԶԼՄ-ների ինֆորմացիոն աջակցությամբ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28