Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 8.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 0.7%-ով և կազմել 35 061.4 տոննա։
Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 8.6%-ով և կազմել 4 002.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 15.3%-ով և կազմել 300.4 տոննա։