Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՎիվաՍել-ՄՏՍ․ մեկնարկել է Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային չորրորդ համաժողովը
13/11/2015 13:35
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ մեկնարկել է Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային չորրորդ համաժողովը

Հայաստանի ՄՌ ասոցիացիան և «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպել են  Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային հերթական համաժողովը՝ «ՄՌ կառավարում և անձնային աճ» թեմայով: Արդեն ավանդական դարձած համաժողովն այս տարի ևս համախմբել է ոլորտի՝ հայաստանցի և օտարերկրյա  առաջատար մասնագետների, ովքեր ներկայացել են  ՄՌ կառավարման տեխնիկաներին նվիրված ելույթներով  և վարպետության դասընթացներով: Համաժողովի ընթացքում կազմակերպվել է խմբային քննարկում՝ ուսուցման երկակի համակարգի ներդրման հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքներին աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և «Զարտպրինտ» հրատարակչությունը:

«Համոզված եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ ցանկացած ընկերության ամենաարժեքավոր կապիտալն աշխատակիցն է և պատկերացնում է իր ուսերին դրված պատասխանատվության չափաբաժինը: Դուք եք այն օղակը, որն ընկերության բազմաշերտ կառուցվածքը դարձնում է մեկ մարմին: Կազմակերպության որդեգրած արժեհամակարգը և աշխատակիցների միջև կամրջվող հարաբերությունները, կադրերի զարգացումը, ներքին շփումները, աշխատակցի հմտություններն ու գիտելիքները բացահայտելու, կատարելագործելու հաջողությունը մեծապես կախված են այն օղակի գործունեությունից, որն անվանում ենք ՄՌ բաժին: Այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ ցանկացած կազմակերպության ներսում առողջ մթնոլորտ, կադրերի զարգացում, արտաքին մրցակցություն ապահովելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի կարևոր նվաճումներից է միջազգային առաջատար քոուչինգ դպրոցներից մեկի՝ «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International) ներկայացումը Հայաստանում: Համաժողովի շրջանակում դպրոցի առաջատար մասնագետներից մեկն անցկացրել է վարպետության դասընթացներ՝ քոուչինգը ներկայացնելով գործնականում:

«Քոուչինգը ՄՌ մասնագետներին և տարբեր օղակի ղեկավարներին հնարավորություն է տալիս տիրապետելու աշխատողների  ներուժի զարգացման, ներքին ռեսուրսների բացահայտման, նրանց անձնային և մասնագիտական արդյունավետ նպատակադրման գործիքներին»,- ասել է Հայաստանյան ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը:

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության ջանքերով՝ համաժողովը հայ մասնագետների համար պրոֆեսիոնալ քոուչի միջազգային սերտիֆիկացում ստանալու հնարավորություն է ստեղծել:

Համաժողովի մյուս ձեռքբերումը եղել է «Institute of Certified Professional Managers»-ի կողմից իրականացվող «Սերտիֆիկացված մենեջեր» (Certified Manager) միջազգային որակավորման ներկայացումը Հայաստանում: Որակավորումը միջին օղակի մենեջերներին հնարավորություն կտա տիրապետելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9