Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հաշտարարի գրասենյակ առավել հաճախ ներկայացվում են ԱՊՊԱ-ի և բանկերի վարկային գործարքների հետ կապված բողոքներ
17/11/2015 20:37
Կիսվել

Հաշտարարի գրասենյակ առավել հաճախ ներկայացվում են ԱՊՊԱ-ի և բանկերի վարկային գործարքների հետ կապված բողոքներ

Հոկտեմբերին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ է ներկայացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 374 բողոք, որից 123-ն ընդունվել են քննության:

Ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից՝ քննության ընդունված այս 123 բողոքներից 19-ն ուղղված են բանկերի դեմ, 101-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ, 3-ը՝ վարկային կազմակերպությունների դեմ:

Հարկ է նշել, որ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդներն առավել շատ բողոքել են բանկերի վարկային գործարքներից և ԱՊՊԱ-ից: Այսպես, հաշվետու մեկ ամսում ներկայացվել է ԱՊՊԱ-ի հետ կապված 88 բողոք, բանկերի վարկային գործարքների հետ կապված 12 բողոք:

Հաշտարարի գրասենյակի պարզաբանմամբ՝ հոկտեմբերին ներկայացված 374 բողոքից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 321-ն են: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 321 բողոքներից 73-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ): Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը: Արդյոնքում, Հաշտարարի քննությանը ենթակա 248 բողոքներից 123-ն ընդունվել են քննության:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85