Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը
18/11/2015 13:06
Կիսվել

Մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը

Հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը: Վերջիններս այդ 5 օրերի ընթացքում կքաջալերեն հայ համայնքին` միջոցառմանն առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերելու նպատակով:

Դրամահավաքի ողջ հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը, Սիրիայի եւ Իրաքի հայ ապաստանյալների օգնությանը:

“Չարագործների ձեռքով այսօր մեր երկիրը` Ֆրանսիան, վիրավոր է: Մենք սգում ենք: Նույն դաժանությունը 1915թ-ին տեսած մեր հայ ժողովրդի զավակների մի մասն էլ այսօր բարբարոսների պատճառով հարկադրաբար լքում է իր տունը Սիրիայում եւ Իրաքում եւ տարագիր ճամփա որդեգրում: Սա հարված է մի քաղաքակրթության, որի հիմքում ընկած են սերը մերձավորի հանդեպ, հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, հանդուրժողականությունն ու ազատությունը: Հայաստանն ու Արցախը նույն քաղաքակրթության կրողներն են: Մենք պետք է պաշտպանենք այդ քաղաքակրթության սահմանները եւ աջակցենք այն տասնյակ հազարավոր հայերին, ովքեր այսօր հրատապ օգնության կարիք ունեն: Հեռախոսամարաթոն 2015-ի կնքամայր Անն Իդալգոյի եւ կնքահայր Պատրիկ Դեւեջյանի համաձայնությամբ մենք անցկացնում ենք մարդասիրական խոշոր այս ակցիան, ինչպես որ նախատեսված էր: “Դուք մեզ չեք վախեցնի” խոսքերը, որ գրված են Փարիզի շենքերի պատերին, լիովին արտացոլում են մեր դիքորոշումը”, հայտարարում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման այս տարվա բացումն ազդարարվեց նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանի պալատում կայացած ճաշով:

Դրամահավաք-միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներում, որտեղից ավելի քան 600 կամավոր 5 օր շարունակ հեռախոսով կապվում է եվրոպաբնակ շուրջ 50000 հայ ընտանիքների հետ եւ հանգանակություններ հավաքագրում:

Ավանդույթի համաձայն` հեռախոսամարաթոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան եւ Շվեյցարիան: Եվրոպայում գործող Հիմնադրամի մյուս տեղական մարմինները /Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հոլանդիա, Շվեդիա, Ռումինիա, Հունաստան, Կիպրոս/ իրենց երկրներում կիրառում են սեփական դրամահավաք մեխանիզմները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52