«ԱՆԵԼԻՔ» արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը՝ ՀՀ ԿԲ կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում
«ԱՆԵԼԻՔ» («ANELIK») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, որոնց մասնակցելու թույլտվությունը տրամադրվելու է «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով: