Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Վիվասել-ՄՏՍ․ Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Գնիշիկ և Մոզրով գյուղերն ապահովվել են արտաքին լուսավորությամբ
24/11/2015 12:36
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Գնիշիկ և Մոզրով գյուղերն ապահովվել են արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտաքին լուսավորության նոր նախագիծն են իրականացրել` համայնքային զարգացմանն ուղղված «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում: Այս անգամ լուսավորության 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ է տեղադրվել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով գյուղերում, որոնք գտնվում են Նախիջևանի սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը, համայնքի բնակիչներ:

Գնիշիկ համայնքը՝ բաղկացած  Մոզրով և Գնիշիկ գյուղերից, ունի մոտ 250 բնակիչ: Համայնքը հատկապես հայտնի է իր կարևոր պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ, եկեղեցիներ՝ կառուցված 9-13-րդ դարերում: Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է  բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը, որն իր ինքնատիպությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանի` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված այնպիսի կենդանատեսակների համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լուսանը, կովկասյան հովազը:

Չնայած տեղանքի կարևորությանը` որպես զբոսաշրջության և մշակութային կենտրոն, համայնքի մի մասը երբեք չի ունեցել արտաքին լուսավորություն, իսկ մյուս մասը՝ գրեթե 30 տարի: Ծրագրի շնորհիվ համայնքի բնակելի հատվածը գրեթե ամբողջությամբ ապահովվել է լուսավորության համակարգով:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ն: Տոնական օրերին՝ լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

«Փողոցային լուսավորությունն առանցքային ենթակառուցվածք է, համայնքային կյանքի անհրաժեշտ նախապայման, որից տեղում ռեսուրսների անբավարար լինելու հետևանքով ամբողջությամբ զուրկ են բազմաթիվ գյուղեր: Փողոցային լուսավորություն ունենալը շռայլություն է դարձել: Մենք ցանկանում ենք, որ գյուղաբնակ մեր հայրենակիցները գիշերային ժամերին ևս ապահով զգան տանից դուրս գտնվելիս: Լուսադիոդային լամպերը զգալիորեն նվազեցնում են փողոցային լուսավորության ծախսերը, հետևաբար նաև՝ թեթևացնում համայնքային բյուջեի վրա դրվող ֆինանսական բեռը: Խնայված միջոցները կարող են օգտագործվել գյուղի համար ավելի կարևոր ծախսերը հոգալու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկ համայնքում միավորված Մոզրով և Գնիշիկ գյուղերը մշտապես եղել են ընկերության ուշադրության կենտրոնում: Ի հեճուկս ներդրումների վերադարձելիության սկզբունքին, 2013 թվականին այս նոսր բնակեցված գյուղերի մոտակայքում տեղակայվել է 3G բազային կայան, որպեսզի այս և հարակից գյուղերին հնարավորություն տրվի օգտվելու 3G ծառայություններից: Գյուղի դպրոցն ապահովվել էր բարձր արագության 3G/Wi-Fi ինտերնետ հասանելիությամբ, որն առ այսօր տրամադրվում է անվճար հիմունքներով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:
 
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37