Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Beeline-ը «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի նոր համերգաշրջանի հովանավորն է
24/11/2015 17:18
Կիսվել

Beeline-ը «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի նոր համերգաշրջանի հովանավորն է

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են նոր 2015-2016 թ.թ. համերգաշրջանում համագործակցության շարունակման մասին: 

Համագործակցության նոր փուլի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցավ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի «Հայկական դասական երաժշտության գլուխգործոցներ» ձայնասկավառակի շնորհանդեսը:  Ձայնասկավառակը ներառում է ամենահայտնի և վառ հայկական դասական ստեղծագործությունները` հատուկ երաժիշտների համար գրված մշակումներով: Շնորհանդեսի ժամանակ երաժիշտները ներկայացրեցին ձայնագրության ստեղծման պատմությունը, կատարեցին սկավառակում ներառված մի քանի ստեղծագործություն, այնուհետև անցկացրին ձայնասկավառակների խաղարկություն: 

«Արվեստի զարգացումը միշտ էլ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք այսօր ուրախ ենք հայտարարել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության շարունակման մասին: Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի անդամներին նոր ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ և մաղթում հետագա ստեղծագործական հաջողություններ և նորանոր բարձունքներ: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել երաժիշտներին` Beeline-ի հաճախորդների սպասարկման բարելավման գործում ունեցած յուրօրինակ ներդրման համար: Ձայնասկավառակում ներառված ստեղծագործություններից մեկը` Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն»-ն արդեն մի քանի ամիս հնչում է Beeline-ի հաճախորդների սպասարկման կենտրոն զանգելիս մինչև օպերատորին միանալը: Մենք ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ մեր բաժանորդներից այս երաժշտությունը տեղադրելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։ 2014 թ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում  և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12