Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայաստանում երեխաների 34%-ն ապրում է աղքատության մեջ
24/11/2015 21:46
Կիսվել

Հայաստանում երեխաների 34%-ն ապրում է աղքատության մեջ

Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3.3%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.0%-ն` աղքատության մեջ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Համեմատության համար նշենք, որ հանրապետությունում ծայրահեղ աղքատ և աղքատ է բնակչության համապատասխանաբար` 2.3%-ը և 30.0%-ը: Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2014թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.3%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 21.1%-ը, ծայրահեղ աղքատների` 30.6%-ը և ոչ աղքատների` 2.1%-ը:

2014թ.-ին ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսություններում ապրում էր մինչև 18 տարեկան երեխաների 23.3%-ը:

Նշենք, որ մեր երկրում մանկական աղքատության մակարդակը բարձրանում է՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, և չնայած 2014թ.-ին այն նվազել է 2009-2013թթ.-ի համեմատ, սակայն աղքատության և այդ թվում` ծայրահեղ աղքատության մակարդակները դեռ չեն հասել 2008թ.-ի մակարդակին (տարբերությունը՝ 4.2 և 1.7 տոկոսային կետ համապատասխանաբար):

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59