Հայաստանում մածունի արտադրության ծավալներն աճել են 48%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արտադրված մածունի ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 48%-ով և կազմել 4 740 տոննա։
Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 2.2%-ով և կազմել 14 941.8 տոննա։ Կաթի արտադրության ծավալներն աճել են 4.8%-ով և կազմել 383.5 մլն լիտր։ Թթվասերի արտադրության ծավալներն աճել են 88.5%-ով և կազմել 4 400.0 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 9.7%-ով և կազմել 752.3 տոննա։