Կենտրոնական բանկ․ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի շրջանակում հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու մասին
Վերջերս հաճախակի են դարձել ՀՀ քաղաքացիների կողմից արվող հարցումները կապված վճարային քարտերի միջոցով ՀՀ կենտրոնական բանկում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթների հիման վրա բացված Հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հնարավորության մասին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ում բացված ՀԿ-ների հաշվեհամարներին քաղաքացիների փոխանցումները վճարային քարտերի միջոցով ուղղակիորեն իրականացումը հնարավոր չէ։ Տվյալ հաշիվների համալրման առավել օպերատիվ և մատչելի եղանակ է հանդիսանում քաղաքացիների կողմից բանկային փոխանցման իրականացումը։
Միևնույն ժամանակ նշենք, որ ՀԿ-ները, բացելով հաշիվ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկում և տեղադրելով այդ բանկի կողմից տրամադրված համապատասխան ծրագրային մոդուլը իրենց պաշտոնական կայքում, կարող են ընդունել վճարումներ այդ հաշվին, այնուհետև այդ հաշվին կուտակված գումարները՝ նախապես որոշված ընթացակարգով, կփոխանցվեն ՀՀ կենտրոնական բանկում ՀԿ-ի համար բացված համապատասխան հատուկ հաշվին: Հարկ է նշել որ այս դեպքում` կախված ընթացակարգից, գործընթացը ավելի երկար կարող է տևել քան ուղղակի բանկային փոխանցումը:
Բացի վերոգրյալից, ՀՀ սուբյեկտների ՀՀ բանկային հաշիվների համալրումը / վճարումը քաղաքացիների կողմից հնարավոր է իրականացնել ստորև թվարկված հիմնական եղանակներով.
Ինտերնետի միջոցով
– բանկերի կողմից առաջարկվող ինտերնետ բանկինգ ծառայության միջոցով,
– ինտերնետի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով
Բջջային հեռախոսի միջոցով
– բանկերի կողմից առաջարկվող մոբայլ բանկինգ ծառայության միջոցով,
– բջջային հավելվածի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով