ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/12/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 483.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.40 դրամով և կազմել 512.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 7.22 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 727.35 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 81.06 դրամով և կազմել 16568.71 դրամ: Արծաթի գինն աճել է 2.38 դրամով և կազմել 220.99 դրամ: Պլատինի գինն աճել է 207.46 դրամով և կազմել 13110.03 դրամ: