Ռուսաստանի միջազգային պահուստները կրճատվել են 0.4 մլրդ դոլարով
Ռուսաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերի 27-ի դրությամբ ՌԴ միջազգային պահուստները կազմել են 364.9 մլրդ դոլար։ Նոյեմբերի 20-ի համեմատ պահուստների ծավալը նվազել է 0.4 մլրդ դոլարով։
Նշենք, որ ցուցանիշը ռեկորդային մակարդակի է հասել 2008 թվականի օգոստոս ամսին՝ կազմելով 598 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ 2009 թվականի մարտ ամսին ֆինանսական ճգնաժամի արդյունքնում ՌԴ միջազգային պահուստների ընդհանուր ծավալը նվազել է մինչև 376 մլրդ ԱՄՆ դոլար։