ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 07/12/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 484.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.67 դրամով և կազմել 523.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 7.07 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.13 դրամով և կազմել 729.76 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 371.02 դրամով և կազմել 16809.43 դրամ: Արծաթի գինն աճել է 3.12 դրամով և կազմել 220.08 դրամ: Պլատինի գինն աճել է 218.33 դրամով և կազմել 13379.02 դրամ: