Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline-ը պարգևատրվեց ՀՀ Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար
11/12/2015 19:44
Կիսվել

Beeline-ը պարգևատրվեց ՀՀ Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար

Beeline-ն արժանացավ ԱՊՀ երկրների միջպետական մրցանակի և պարգևատրվեց ՀՀ Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար: Մրցանակը տրվել է 2015 թ-ին ապրանքների և ծառայության որակի ոլորտում ձեռքբերումների և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի  48-րդ  նիստի շրջանակում:

ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ նիստը կազմակերպվել է հավատարմագրման ոլորտում սկզբունքների և մոտեցումների միջպետական ուղիների մշակման նպատակով։ Երկօրյա նիստի քննարկումներին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ ԱՊՀ տասնմեկ երկրներից և միջազգային կազմակերպություններից։

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նիստի մասնակիցներին և կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Այս պատվոգիրն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար. այն ևս մեկ անգամ ապացուցում է,  որ Beeline-ի ծառայություններն առավելագույնս համապատասխանում են միջազգային  պահանջներին թե´ ծառայությունների, և թե´ սպասարկման որակի առումով:  Այն ևս մեկ խթան է մեզ համար` գալիք տարում ևս շարունակելու կատարելագործվելու և մեր բաժանորդների համար ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհուրդը հիմնվել է 1992թ.-ին` որպես ԱՊՀ անդամ երկրների ոլորտային համագործակցության մարմին` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»  կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2