Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Վիվասել-ՄՏՍ․ Սյունիքի մարզի Լոր գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ
16/12/2015 10:55
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Սյունիքի մարզի Լոր գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագիրը, որի շնորհիվ  Սյունիքի մարզի Լոր համայնքն այսուհետ ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ: Գյուղում կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել է օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:

Ջրագծի և ՕԿՋ-ի գործարկման արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը, Լոր համայնքի գյուղապետ Դավիթ Առուստամյանը, համայնքի բնակիչներ:

«Սեփական փորձից գիտեմ՝ ինչ է նշանակում տանը խմելու ջուր չունենալ: Հիշողությանս մեջ 80-ականների պատերազմական Բեյրութի «կյանքի ճանապարհի» պատկերներն են. ես և կրտսեր եղբայրներս ջրի տարաներով զինված ամեն օր գնում էինք հարևան թաղամասից ջուր բերելու: Կարելի է ապրել գազ, էլեկտրականություն և անգամ ջեռուցման պայմաններ չունեցող տանը, բայց առանց խմելու ջրի հնարավոր չէ ապրել: Ոչինչ չի կարող փոխարինել ջրին: Երջանիկ ենք կիսելու համայնքի բնակիչների՝ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու բերկրանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայր Լորն ունի 420 բնակիչ: Համայնքը կայուն ջրամատակարարում երբևէ չի ունեցել: Տարիներ շարունակ բնակիչներն օգտվել են հարևան գյուղի ջրագծից: Ամռան ամիսներին ջուրն օգտագործել են ոռոգման նպատակով, ինչի հետևանքով Լորում ջրամատակարարում գրեթե չի եղել: Տարվա մյուս եղանակներին ջուրը մատակարարվել է ոչ կայուն պարբերականությամբ:

Սանիտարական նորմերին համապատասխան ՕԿՋ-ի բացակայության պատճառով մատակարարվող ջուրը հիմնականում օգտագործվել է ոռոգման և կենցաղային նպատակով: Խմելու ջուր բնակիչները ձեռք են բերել գյուղամիջյան աղբյուրից միայն:

Ջրագծի կառուցման և սանիտարահիգենիկ պայմանների բարելավման շնորհիվ Լորի բնակիչներն այժմ արդեն 24 ժամ շարունակ ջրամատակարարում կստանան՝ անկախ տարվա եղանակից, որը կօգտագործվի և՛ խմելու համար, և՛ ոռոգման:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ են ապահովվել նաև Լոռու մարզի Չկալով և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքները:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48