Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Օրանժ Արմենիային ինտերնետ կմատակարարվի Յուքոմի օպտիկամանրաթելային կապուղիների միջոցով
17/12/2015 11:11
Կիսվել

Օրանժ Արմենիային ինտերնետ կմատակարարվի Յուքոմի օպտիկամանրաթելային կապուղիների միջոցով

«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդները շուտով կօգտվեն ավելի կայուն և որակյալ կապից: Կապի այս բարելավումը հնարավոր կլինի «Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանների` «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացման արդյունքում: Ցանցի վերազինման գործընթացն արդեն սկսվել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

«Օրանժ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների ղեկավարներն այսօր այցելեցին Կոտայքի մարզ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:

«Արդեն սկսել ենք մեծածավալ ներդրումներ կատարել «Օրանժ Արմենիայի» ցանցային ենթակառուցվածքում, ինչը թույլ կտա էականորեն բարելավել մատուցվող ձայնային և ինտերնետ ծառայությունների որակը: Մեկնարկած գործընթացը բավական լայնածավալ է և նախատեսում է կարճ ժամանակահատվածում «Օրանժ Արմենիայի» բոլոր բազային կայանների միացումը «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցին», – նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Գրեթե բոլոր հայկական շարժական կապի օպերատորները հիմնականում իրենց ցանցի աշխատանքն ապահովում են ռադիոռելեային կապի միջոցով: Ի տարբերություն այս կապի միջոցի, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներ արձակող կայանների օգնությամբ, «Յուքոմ» ընկերությունն օգտագործում է օպտիկամանրաթելային կապ, ինչը թույլ է տալիս կապի այլ ձևերի հետ համեմատած ավելի մեծ հեռավորություններով և ավելի բարձր թողունակությամբ տվյալների փաթեթների փոխանցումներ կատարել:

«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը նույնպես անդրադարձավ ընկերության ցանցային ենթակառուցվածքի վերազինման կարևորությանը. -«Շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել «Օրանժ Արմենիայի» ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման ուղղությամբ: Մեր ցանցային ենթակառուցվածքի այս բարելավումը, որն ի դեպ իրականացվում է ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն կտա ավելի կայունացնել մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը, այն նաև հիմք կստեղծի մոտ ապագայում նոր սերնդի ծառայությունների մեկնարկման համար»:

Այսպիսով՝ «Օրանժ Արմենիայի» բազային կայանների՝ «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացումը կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, կապահովի ավելի կայուն կապ՝ մասնավորապես բարձրադիր գոտիներում, ինչպես նաև կբարձրացնի մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունն Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Իր նորարար ցանցի  միջոցով ընկերությունն ապահովում է բջջային կապի և լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 98% տոկոսին: 2015թ. հունիսի դրությամբ `Օրանժ Արմենիան համախմբում է շուրջ 800 աշխատակից, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում են ընկերության գործունեության տարբեր ոլորտներում` սպասարկելով շուրջ 640 000 բաժանորդի:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91