Սոցիալական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Beeline–ը և ՄԶՀ ամփոփեցին «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի արդյունքները
17/12/2015 17:10
Կիսվել

Beeline–ը և ՄԶՀ ամփոփեցին «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի արդյունքները

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ ամփոփեցին «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում և աջակցել հաշմանդամություն ունեցեղ երեխաներին ինտեգրվել հասարակություն։

«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beeline երեխաների զարգացման անկյուններ», ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։

Ծրագրի շրջանակում Երևանում նաև ստեղծվել է «Հաջողակների ակումբ», որի մասնակիցները 14-17 տարեկան երիտասարդներ են։ Նրանց հետ պարբերաբար անց են կացվում հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են հաջողակ դառնալու հնարավորությունները, հաջողության հասնելու տարբեր մոտեցումները, ինքնաճանաչման և  ինքնադրսևորման հնարավորությունները։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունեց բոլոր ներկաներին և իր խորին շնորհակալությունը հայտնեց ծրագրի բոլոր մասնակիցներին. – «Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը և երեխաների աջակցմանը։ Հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաները մի փոքր ավելի շատ ունեն մեր ուշադրության և հոգատարության կարիքը։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը»։ 

«Մանկական զարգացման հիմնադրամը կարևորում է առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը  և ծրագրերի միջոցով աջակցում ներառման գործընթացներին: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline–ը կարևորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում մարզերում հատուկ կարիք ունեցող երեխաների ներառման գործընթացին հասարակություն։ Ցանկանում եմ, իմ խորին երախտագիտությունը հայտնել Հայաստանում Beeline-ին, մասնավորապես Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ երեխաների զարգացման և ուսուցման ոլորտում մեծ ներդրում ունենալու և Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի թիմին՝ երկարատև և արդյունավետ համագործակցության համար, և հանձնել մեր շնորհակալագրերը», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Հավելենք նաև, որ  «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հունվար ամսին կներկայացվեն  երկու նոր հայալեզու բջջային խաղ հավելված։ «Our Day»՝ առաջին հայալեզու զարգացնող խաղը ստեղծվել է 5-7 տարեկան երեխաների համար։ Այս խաղը նպաստում է երեխայի խոսքի, ճանաչողության զարգացմանը, ինչպես նաև ուսուցանում է առօրյայում իրականացվող գործողությունների հաջորդականությունը, դրանք իրականացնելու հմտությունները։ «Let’s think» տրամաբանական խաղը ստեղծվել է դպրոցահասակ երեխաների համար և նպատակ ունի զարգացնել երեխայի տրամաբանությունը և քննադատական մտածողությունը։

Երեխաների զարգացմանը և ուսուցմանը նպաստող այս խաղային հավելվածները նախատեսված են անդրոիդ համակարգի համար և անվճար հասանելի կլինեն «Google Store»-ում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6