ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 08/01/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.93 դրամով և կազմել 484.68 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.84 դրամով և կազմել 526.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 9.38 դրամով և կազմել 708.31 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 596.88 դրամով և կազմել 17240.06 դրամ: Արծաթի գինն աճել է 1.98 դրամով և կազմել 218.63 դրամ: Պլատինի գինը նվազել է 440.73 դրամով և կազմել 13479.14 դրամ: