ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/01/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.34 դրամով և կազմել 485.01 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 524.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.34 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 701.42 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 191.94 դրամով և կազմել 16925.11 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.80 դրամով և կազմել 216.44 դրամ: Պլատինի գինը նվազել է 119.19 դրամով և կազմել 13145.26 դրամ: