Հայաստանում պանրի արտադրության ծավալներն աճել են 2.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 17 637.5 տոննա պանիր։ 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ պանրի արտադրության ծավալներն աճել են 2.2%-ով։
Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալներն աճել են 4.3%-ով և կազմել 434.3 մլն լիտր։ Մածունի արտադրության ծավալներն աճել են 34.8%-ով և կազմել 5 648.9 տոննա։ Թթվասերի արտադրության ծավալներն աճել են 61%-ով և կազմել 5 412.7 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 7.9%-ով և կազմել 919.5 տոննա։