Ամերիկյան Հյուսիսային Դակոտայում նավթի գինը հասել է զրոյից ցածր մակարդակի
Վերջին շրջանում նավթի գների կտրուկ անկումը մնում է համաշխարհային տնտեսության վրա ազդող կենտրոնական գործոններից մեկը։ Գների ցածր մակարդակի պատճառով արժեզրկվում են նավթ արտահանող երկրների արժույթների փոխարժեքները, իսկ շատ ու շատ նավթային ընկերություններ կրում են մեծ վնասներ և կարող են սննկանալ։
Գների անկումը նաև առաջացնում է պարադոքսալ երևույթներ։ Ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգում արդյունահանվող նավթի գինը հասել է բացասական ցուցանիշի։ Սա նշանականում է, որ վերոնշյալ տարածքում արդյունահանվող նավթը վաճառելու համար պետք է վճարել հավելյալ գումար։ Նավթի վերամշակմամբ զբաղվող Flint Hills Resources ընկերությունը հայտնել է, որ Հյուսիսային Դակոտայի նավթը գնելու և վերամշակելու համար արդյունահանող ընկերություններն իրենց ամեն մեկ բարելի համար պետք է վճարեն 50 ցենտ։
Հավելենք, որ Հյուսիսային Դակոտայում արդյունահանվում է թերթաքարային նավթ, որի արդյունահանումը բավական թանկ է, իսկ գինը էժան։, ինչն էլ վերամշակող ընկերությունների համար այս տեսակի նավթի վերամշակումը դարձնում է վնասաբեր։