Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վարտան Սիրմակեսի կողմից 1 մլն դոլարով ֆինանսավորվել է Գյումրիում գործող տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերություն
21/01/2016 17:39
Կիսվել

Վարտան Սիրմակեսի կողմից 1 մլն դոլարով ֆինանսավորվել է Գյումրիում գործող տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերություն

2015թ.-ի հուլիսին Հայաստան կատարած այցի շրջանակում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սեփականատիրոջ, «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ընկերության հիմնադիր-սեփականատեր, շվեյցարահայ բարերար Վարտան Սիրմակեսի կողմից նախաձեռնած «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 2016թ.-ի հունվարին իրականացվել է առաջին ֆինանսավորումը:

Ծրագրի շրջանակներում պարոն Վարտան Սիրմակեսի կողմից տրամադրված միջոցներով 1 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով և 7 տարի մարման ժամկետով ֆինանսավորվել է Գյումրիում գտնվող տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից ներկայացված պրոյեկտը:

Ինչպես հայտնի է, համաձայն վերոնշյալ ծրագրի պայմանների, ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են գործող և ընդլայնման միտում ունեցող ընկերություններին: Հարկ է նշել, որ տվյալ ընկերությունը երկար ժամանակ է հաջողությամբ գործում է իր ոլորտում և ֆինանսավորումն ուղղված է լինելու ընկերության գործունեության ընդլայնմանը:

Ինչ վերաբերում է ծրագրի մյուս էական պայմանին, այն է՝ աշխատատեղերի ստեղծմանը, ապա պրոյեկտի ֆինանսավորման արդյունքում ընկերությունում կստեղծվի 150 աշխատատեղ, որից 50-ը 2016թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 100՝-ը մինչև տարվա վերջ:

Հարկ է նշել նաև, որ ևս մի քանի ծրագրեր դեռևս գտնվում են քննարկման փուլում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12