Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Ամերիաբանկը 90 մլն դոլար է ներգրավել ՎԶԵԲ-ից և ՄՖԿ-ից
21/01/2016 20:35
Կիսվել

Ամերիաբանկը 90 մլն դոլար է ներգրավել ՎԶԵԲ-ից և ՄՖԿ-ից

Ս.թ. հունվարի 21-ին Ազգային պատկերասրահի միջնադարյան որմնանկարների սրահում տեղի ունեցավ Ամերիաբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամերիաբանկի և IFC-ի միջև պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ելույթ ունեցան Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը, ՎԶԵԲ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը և IFC Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնօրեն Թոմաշ Թելման:

Այս գործարքներն իրենց ծավալով և էությամբ ամենախոշորն են Հայաստանում, նաև տարածաշրջանում, ինչը կապահովի զարգացման և հետագա աճի նոր հնարավորություններ Ամերիաբանկի համար, կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը:

ՎԶԵԲ-ի կողմից ձեռք են բերվել Ամերիաբանկի բաժնետոմսեր՝ 40 մլն դոլար ծավալով, իսկ ՄՖԿ-ն 50 մլն դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել բանկին։

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական համակարգի ամենախոշոր հարկատուն է: Այսօր բանկի ակտիվները գերազանցում են 1մլդ ԱՄՆ դոլարը, որն աննախադեպ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9