Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը Հայաստանի և Իրանի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում
22/01/2016 11:47
Կիսվել

Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը Հայաստանի և Իրանի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 20-ին հանդիպել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին։

Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ողջունել է իրանական կողմի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ընդգծել, որ ամեն կերպ աջակցելու է դրանց իրագործմանը, հետամուտ է լինելու, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին և  գործնական կիրառում ստանան։

«Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ ԻԻՀ ու ՀՀ միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- ասել է նա:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ. «Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, շնորհավորել ԻԻՀ ժողովրդին պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ և նշել, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Անդրադառնալով  տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9