Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
«ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
27/01/2016 17:18
Կիսվել

«ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2016թ. հունվարի 27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ազդարարվեց «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը:

Հիմնադրամի  1-ին և 2-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ցուցակման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից և ՀՀ ֆինանսական ընկերություններից:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը բացման իր խոսքում նշեց. «Այս օրը շատ կարևոր է ՀՀ արժեթղթերի շուկայի համար, քանի որ մենք ականատես ենք լինում նոր ֆինանսական գործիքի ծնունդին, որը բացառիկ  է և աննախադեպ իր կառուցվածքով, շահառուների քանակով, ինչպես նաև ֆինանսկան հոսքերի սխեմայով»:

Հիմնադրամի առաջին թողարկման՝ 1,132,800 ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 շրջանառության ժամկետով, արժեկտրոնի 8.5% տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN – AMLPSFB21ER2)  շրջանառվելու են Բորսայում LPSFB1 հապավմամբ, իսկ  երկրորդ թողարկման՝ 446,260,000 ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնի  15% տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN – AMLPSFB22ER0)՝ LPSFB2 հապավմամբ:    
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր ելությում ողջունեց և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում և նշեց, որ  նշված գործիքի միջոցով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են ձևավորվում, որոնք կարող են ուղղվել գյուղերի զարգացմանը և վարկային ֆինանսավորման ապահովմանը:

«Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի Գլխավոր Տնօրեն Տիգրան Կարապետյանն իր հերթին նշեց, որ այս ֆինանսկան գործիքի ներդրումային գրավչության բարձրացման կարևոր պայմաններից է երաշխավորությունը, որը ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է պարտատոմսերի սեփականտերերին մայր գումարի 50%-ի չափով: Նա նաև հավելեց, որ այս նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցության արգասիքն է:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49