2015թ․-ին Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են 20.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ին Հայաստանում արտադրվել է 45 066.3 հազար լիտր հանքային ջուր։ 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 20.9%-ով։
Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 3.4%-ով և կազմել 31 629 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն իրենց հերթին աճել են 2.2%-ով և կազմել 81 718.5 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրության ծավալները նվազել են 19.1%-ով և կազմել 17 080 հազար լիտր։