
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 8,2 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՍԵՎ ՄԵՏԱՂՆԵՐ
Ռուսաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Ռուսաստանն արտահանել է ավելի քան 8,2 մլն տոննա և 3,44 մլրդ դոլար ընդհանուր արժողութամբ սև մետաղներ: Հաշվետու ժամանակահատվածում 23,7%-ով աճել է հեռավոր երկրներ արտահանվող սև մետաղների ծավալը և կազմել 7,61 մլն տոննա: նշենք նաև, որ 2009թ. առաջին եռամսյակում 21,5%-ով կրճատվել է երկաթի և պողպատի արտահաման ծավալները: