ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԿԱՊԱՀՈՎՎԻ ԱՌՆՎԱԶՆ 400 ԱՇԽԱՏԱՏԵՂ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր` մայիսի 7ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում փոփոխություն է կատարվել նաեւ ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն մասնավորեցնելու մասին» N 1200-Ա որոշման մեջ, մասնավորապես, սահմանելով, որ գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչեւ 2012թ. հունվարի 1-ը ոչ թե ստեղծել 400 նոր աշխատատեղ, այլ ապահովել առնվազն 400 աշխատատեղ։