Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդերլանդներ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը մեկնել են Ամստերդամ, որտեղ մասնակցելու են Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող կենտրոնական բանկերի և վերահսկողական կառավարմանը նվիրված համաժողովին:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն կենտրոնական բանկերի կառավարման վերջին զարգացումներին, արդյունավետ ֆինանսական վերահսկողության ապահովման գործում հաշվետվողականության ու թափանցիկության առանցքային դերին և կենտրոնական բանկերի համար խորհրդի արդյունավետ գործունեության կարևորությանը նվիրված հարցեր:
Միջոցառման շրջանակում hանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: