ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 11/02/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 495.86 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.69 դրամով և կազմել 561.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.25 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.31 դրամով և կազմել 716.72 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 13.54 դրամով և կազմել 18971.3 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.12 դրամով և կազմել 241.05 դրամ: Պլատինի գինը նվազել է 72.58 դրամով և կազմել 14762.54 դրամ: