Գյուղնախարարը մեկնել է Հնդկաստան
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:
Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։