Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ներկայացվել են քաղաքաշինության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները
16/02/2016 18:47
Կիսվել

Ներկայացվել են քաղաքաշինության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ և սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը: Անցած տարի ներկայացվել է Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի ներդրումային-քաղաքաշինական ծրագիրը, որին հաջորդել է բանակցային գործընթացը՝ մի շարք օտարերկրյա ներդրողների հետ: Ըստ նախարարի՝ շինարարության ոլորտում կարևորվել է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը նպաստել է նշված ոլորտների վերազինմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:

Նախարարի տեղեկացմամբ, կառավարության պահուuտային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին Վանաձոր քաղաքում Ծրագրի շահառու ճանաչված 14 ընտանիքի՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, իսկ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկ սենյակի շահառու ճանաչված 15 ընտանիքի տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 104 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, ապա այդ նպատակով Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման, ինչպես նաև 33 ընտանիքների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվել են 2016 թվականի պետական բյուջեով:

Վարչապետին զեկուցվել է, որ քաղաքաշինության նախարարությունն անցած տարի հավաքագրել և ամփոփել է հանրապետության մարզերում առկա կիսակառույց օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն. ըստ այդմ՝հանրապետության մարզերում առկա են 230 կիսակառույց օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքների վերսկսման, օգտագործման կամ քանդման խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է իրականացնել կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ: Ներկայումս սահմանված կարգով ամբողջովին իրականացվել են կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունների հանձնման-ընդունման աշխատանքները: Նախարարության կողմից մշակվել և կառավարության աշխատակազմ է ներկայացվել բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ 2016 թվականին լուրջ մարտահրավերներ կան ոլորտի համար, ուստի պետք է հետամուտ լինել բոլոր նեդրումային ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ թեև անցած տարի շինարարության ոլորտում արձանագրվել է աճ, այդուհանդերձ այն բավարար չէ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ոչ ստանդարտ, համարձակ, բայց հիմնավորված որոշումներ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46