Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԿԲ-ն գնահատել է սպառողների վերաբերմունքը տնտեսության ընդհանուր իրավիճակի վերաբերյալ
16/02/2016 21:33
Կիսվել

ԿԲ-ն գնահատել է սպառողների վերաբերմունքը տնտեսության ընդհանուր իրավիճակի վերաբերյալ

2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր երկրում սպառողների վստահության ցուցանիշն աճել է և կազմել 41.6 կետ: Նախորդ եռամսյակի նկատմամբ ցուցանիշն աճել է  0.9 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Ըստ ներկայացված տվյալների՝ սպառողների վստահության ցուցանիշի աճը պայմանավորվել է ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա պայմանները գնահատող ցուցանիշների աճերով:

Ընթացիկ պայմանները գնահատող ցուցանիշի աճը պայմանավորվել է ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի, ինչպես նաև տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխությունը նկարագրող ցուցանիշների` նախորդ եռամսյակի նկատմամբ արձանագրված աճերով: Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշի աճն, իր հերթին, պայմանավորվել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի և զբաղվածության փոփոխության սպասումները գնահատող ցուցանիշների աճերով:

Նշենք, ոչ 2015թ. դեկտեմբերին իրականացվել է տնային տնտեսությունների հարցում, որի հիմնական նպատակն է գնահատել սպառողների վերաբերմունքը տնտեսության ընթացիկ և ապագա պայմանների վերաբերյալ:

Հարցման արդյունքների հիման վրա հաշվարկվում է սպառողների վստահության ցուցանիշն իր ընթացիկ և ապագա պայմանները գնահատող ցուցանիշներով: Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) դիֆուզիոն ինդեքս է, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս` հաշվարկված որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որն իրենից ներկայացնում է դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ-ի հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:

Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվողները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ, իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

2015թ. չորրորդ եռամսյակի հարցմանը մասնակցել է 1801 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից (համապատասխանաբար 968 և 833 տնային տնտեսություն): Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: ՍՎՑ-ն հաշվարկելիս յուրաքանչյուր մարզի համար հաշվարկված ցուցանիշները հարթեցվել են սեզոնայնորեն և կշռվել տվյալ մարզի քաղաքային բնակաչության թվաքանակի կշիռներով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ ՍՎՑ-ի ներկայացուցչական արժեք հանրապետության ողջ քաղաքային բնակչության համար: Սեզոնային հարթեցման արդյունքում տվյալների շարքը յուրաքանչյուր եռամսյակ վերանայվում է` հարթեցման մեթոդին համապատասխան:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67