Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ Սյունիքի մարզում՝ երեք եղբայրների իրականացած երազանքը
17/02/2016 11:46
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ Սյունիքի մարզում՝ երեք եղբայրների իրականացած երազանքը

Սյունիքի մարզի Դարբաս գյուղում կես տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են: Կարապետյան եղբայրների երազանքն իրականացվել է. ընտանիքը բնակարանամուտ է նշում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են տնօրհնեքի արարողությանն  ու կիսել Կարապետյանների ուրախությունը:

Վրեժ Կարապետյանը և իր երկու եղբայրները վաղ տարիքում կորցրել են ծնողներին: Ավելի ուշ զրկվելով նաև տատի ու պապի խնամակալությունից՝ եղբայրները ստիպված են եղել ապավինել միայն սեփական ուժերին: Տարիներ շարունակ ապրել են երկու սենյականոց հողաշեն տանն առանց խոհանոցի և սանհանգույցի: Եղբայրները չեն վհատվել և շարունակել են կառուցել ծնողներից ժառանգություն մնացած կիսակառույց շինությունը՝ հավատալով, որ մի օր կկարողանան  տուն ունենալ:

«Ինչպե՞ս կարող եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ: Այս տունն իսկական ամրոց է դարձել մեզ համար: Ամենահամարձակ երազներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ այսպիսի՛ տուն կունենանք: Իմ ու եղբայրներիս երախտագիտությունն եմ հայտնում անիրական թվացող հեքիաթը շոշափելի իրականություն դարձնելու համար»,-ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը:

Համագործակցող կազմակերպությունները բնակարանաշինության ծրագրի շրջանակում ամբողջությամբ ավարտել են կիսակառույցի շինությունը և տունն ապահովվել ջեռուցման համակարգով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նախաձեռնության շնորհիվ` Կարապետյանների նորակառույց տունն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկայով:

«Չեմ կարող հիացմունքով չխոսել այս եղբայրների մասին: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրանց և կիսակառույց տան պատին կարդացի այն կարգախոսը, որով առաջնորդվում են՝ «Ճակատագիրը սիրում է քաջերին», հասկացա, որ գործ ունենք մեծ հարգանքի արժանի երիտասարդների հետ: Բոլոր այն զրկանքները, դժվարությունները, որոնց միջով անցել են տղաները՝ պայքարելու վճռականություն են հաղորդել, ամրացրել և ավելի նպատակասլաց են դարձրել նրանց: Ուրախ եմ և հպարտ, որ մեր աջակցությամբ լրացուցիչ վստահություն հաղորդեցինք նրանց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Չեմ կարող չարտահայտվել, որ հարյուրավոր ծրագրերի մեջ սա ինձ համար եզակի երևույթ հանդիսացող ծրագիր էր: Այս տան կառուցումը մի յուրահատուկ երջանկություն է: Այն ջանքն ու եռանդը, լրջությունը որով այս երեք եղբայրները ստանձնեցին տան շինարարությունը, խոստումնալից է: Դեռ ամիսներ առաջ կիսակառույց շինությունն այսօր իսկական օջախ է դարձել նոր կյանք մտնող, բայց արդեն չափազանց շատ բան տեսած տղաների համար»,-ասել է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում` 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02