Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀԷՑ․ հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա
23/02/2016 16:22
Կիսվել

ՀԷՑ․ հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաշվիչների ցուցումների հետ կապված փետրվարին 220 բողոք է ստացել, որից 8-ն են հիմնավոր եղել: Այս մասին փետրվարի 23-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԷՑ-ի «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանը` տեղեկացնելով, որ վերջին երեք ամսվա ընթացքում 49 աշխատակից ազատվել է աշխատանքից, 39-ը՝  կարգապահական տույժեր են կրել: «Հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա: Մենք հանձնաժողքով ենք կազմել, որն ուսումնասիրում է խնդիրը: Այստեղ հարց է առաջանում` արդյոք բաժանորդն է վնասներ կրում, թե ՀԷՑ-ը: Հաշվիչները խախտվում են ոչ մարդկային գործոնից ելնելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դավիթ Ղազինյանը:

Ի պատասխան Ղազինյանի դիտարկմանը, որ ՀԷՑ-ը միանշանակ աշխատում է հօգուտ բաժանորդի, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը նշեց, որ էլեկտրոնային հաշվիչների խախտումների բացահայտման համար ուսումնասիրություններ է կատարել Երևան քաղաքում, որի արդյունքում պարզվել է, որ հաշվիչների 70-80 տոկոսն աշխատում է ի վնաս քաղաքացու, որի արդյունքում քաղաքացին վճարում է իր սպառած էլեկտրաէներգիայից 5, անգամ 10 տոկոս ավելի, քանի որ էլեկտրաէներգիայի հաշվիչների համար գիշերային և ցերեկային ժամերի կարգավորման խախտում կա: &l aquo;Իմանալով, որ երեկոյան 11-ից հետո հաշվիչն անցնում է գիշերային ժամանակի և սակագինը տասը դրամով պակաս է լինում, շատ էլեկտրասարքավորումներից օգտվում ենք գիշերային ժամերի, բայց փաստորեն ինձ մոտ գիշերային սակագինը աշխատում է գիշերը 12:30-ից հետո: Այսինքն` լինում է գերածախս, վճարում ենք ավելի գումար»,-ասաց Եփրեմյանը:

Իսկ «Հայաստանի սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ իրենք դիմել են ոչ միայն ՀէՑ-ին, այլև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: «Այս խնդիրը կա, կան շեղումներ ժամերի հստակեցման հետ կապված: Ժամերը պահպանվում են: Սա տեխնիկական խնդիր է, ուրիշ խնդիր չկա, իսկ տեխնիկական խնդիրներն ունենում են տեխնիկական լուծումներ, որոնք պետք է արագացնել, հասկանալի է, որ կան բարդություններ, սակայն դրանք կարելի է լուծել: Ես գիտեմ, որ ՀԷՑ-ը կարող է լուծել հ աշվիչների խնդիրները և բնակիչների վստահությունը վերականգնել»,-ասաց Պողոսյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45