Դավթաշենում կառուցվող մարզաառողջարանային համալիրում ներդրվում է 17 մլն դոլար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին: Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գևորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական և առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով: Կառուցվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ և 25 մետր լայնությամբ ժամանակակից լողավազան:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է 17 մլն դոլարին համարժեք դրամ, արդյունքում ստեղծվելու է 150 նոր աշխատատեղ: Նախատեսվում է մարզաառողջարանային համալիրը շահագործման հանձնել ընթացիկ տարվա ընթացքում: