2016թ․ հունվարին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 50.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․ հունվար ամսին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները 2015թ․ համանման ցուցանիշի համեմատ աճել են 50.9%-ով և կազմել 1 636.2 մլն հատ։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն: