ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 12/03/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.40 դրամով և կազմել 490.23 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 544.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.99 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 700.20 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 16.29 դրամով և կազմել 19961.63 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.20 դրամով և կազմել 240.67 դրամ: Պլատինի գինը նվազել է 12.59 դրամով և կազմել 15430.27 դրամ: