2015թ.-ին Հայաստան-Ռուսաստան առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 174 մլն դոլար
2015 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 173,97 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել է 18%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 25%-ը:
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ընդամենը 225,92 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ 948,04 մլն ԱՄՆ դոլար:
Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ 15%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 29%: