Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Արծվիկ Մինասյանն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին
29/03/2016 19:48
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին

Մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին:

Ողջունելով հյուրին, նախարարը շնորհակալություն է  հայտնել Հայաստանի զարգացման գործում ՎԶԵԲ-ի մեծածավալ գործունեության համար: Նշելով, որ այս հանդիպումը հնարավորություն է խոսելու նաև ցավոտ հարցերից, նախարարը մանրամասն անդրադարձել է  մի շարք խնդիրների, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Նախ կարևորվել է համագործակցությունը` կառույցի և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի փոխհամաձայնեցված, կոորդինացված գործունեության առումով, ինչն առավել արդյունավետ կդարձնի տվյալ ծրագրի իրականացումը: Առանցքում նաև կապիտալի շուկաների զարգացումն ու տեղական արժույթով ֆինանսավորման խթանման հարցերն էին:

-Ունենալով օրենսդրական լիազորություն առևտրի և շուկաների պետական կարգավորման բնագավառում, մեր նախարարության կարևոր խնդիրներից մեկը այսօր կապիտալի շուկայի թերզարգացվածության վիճակի փոփոխությունն է: Ցավոք, Հայաստանում չի ձևավորվել կապիտալի արդյունավետ շուկա, մինչդեռ դա շուկայական տնտեսության առաջին հիմնական գրավականն է: Այս ուղղությամբ նախարարությունը նաև մեծածավալ գործունեություն է նախատեսում իրականացնել` ապրանքային և ածանցյալների շուկաների նոր օրենսդրություն մշակելու և կյանքի կոչելու առումով, – նշել է Արծվիկ Մինասյանը:

Կիսելով մտահոգությունները բարձրացված հարցերի շուրջ, Մարկ Դեյվիսը հավաստիացրել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը համագործակցությունը խորացնելու հարցում: Ներկայացնելով կառույցի գործառույթները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է մասնավոր հատվածի հետ տարվող աշխատանքները, իհարկե, որպես ուղենիշ ունենալով կառավարության նշած առաջնահերթությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՓՄՁ-ի զարգացմանը, Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված քայլերի վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը նշել է, որ վերամշակվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը: Նոր նախագծով օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Անդրադարձ է եղել 2016 թվականի հոկտեմբերին Նյու-Յորքում նախանշված «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը, որի հաջող իրականացման համար  Հայաստանի զարգացման հիմնադրամը անելիքներ ունի: Այս առնչությամբ կարևորվում են բոլոր այն ծրագրերը, որոնք կներկայացնեն մեր երկրի մրցակցային առավելությունները, այդպիսով խթանելով նաև օտարերկրյա ներդրումները Հայաստանում:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել առաջին հանդիպման արդյունավետ քննարկումներից, ևս մեկ անգամ հավաստելով փոխգործակցության խորացմանն ու համագործակցության զարգացմանը միտված հանձնառությունը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59