Հայաստանի բանկերի վարկային պորտֆելի 9%-ը դասակարգվել է որպես չաշխատող
Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերը կազմել են բանկերի ընդհանուր ակտիվների շուրջ 9%-ը: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 2 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ չաշխատող վարկերի առավել մեծ մասը կազմել են սպառողական վարկերը: Չաշխատող սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.90%:
Տեսակարար կշռի ցուցանիշով սպառողական վարկերին հաջորդում են մշակող արդյունաբերության և առևտրի ոլորտներներին տրամադրված չաշխատող վարկերը՝ համապատասխանաբար 1.46% և 1.36%:
Նշենք, որ չաշխատող են համարվում այն ակտիվները, որոնք դասակարգվել են որպես հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի: