Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Յուքոմ. մեկնարկել է «Բաց խաղ» առաջնության հայտերի գրանցումը
14/04/2016 13:50
Կիսվել

Յուքոմ. մեկնարկել է «Բաց խաղ» առաջնության հայտերի գրանցումը

Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը: Խաղերի նախագծման ոլորտն այսօր աշխարհում ամենազարգացած և տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է: «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանում նույնպես զարգացնել խաղային ինդուստրիայի ոլորտը, ստեղծել նոր բիզնես միջավայր և բարձրակարգ մասնագետներ:

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 3 փուլով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված համակարգչային և բջջային խաղերը, ապա  փուլ առ փուլ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ զարգացնում դրանք: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի ստեղծման ոլորտի հայաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

«Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, – «Ամենամյա այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում և խրախուսում ենք տեխնոլոգիական ոլորտում մեծ ներուժ ունեցող երիտասարդներին, նպաստում նրանց հմտությունների զարգացմանը:  Մրցույթի մասնակիցները բացի այն, որ խաղերի ստեղծման մեծ գիտակ են դառնում, նաև ապագայում կարող են հանդիսանալ որպես ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետներ»:

«Մեր ընկերությունը մշտապես կարևորել է նոր սերնդի կրթական զագացման աջակցությունը և տարիների ընթացքում մեծ ներդրում է կատարել թե´ ՏՏ ոլորտի զարգացման, թե´ այդ ոլորտում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: ԻՏՁՄ-ի հետ համագործակցությամբ հիմնել ենք ինժեներական լաբորատորիաներ ինչպես երևանյան, այնպես էլ մարզային, նաև՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: «Բաց խաղ» առաջնությունն այս համագործակցության տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծրագրավորման և կոդավորման ոլորտում բացահայտել և զարգացնել մեր երիտասարդ սերնդի ներուժը, որը հետագայում հիմք կծառայի խաղերի նախագծման ոլորտի զարգացմանը, բացի այդ հնարավորություն կընձեռի ձեռք բերված կոդավորման հմտությունները հետագայում գործածել նաև այլ բնագավառներում», – նշում է «Բաց խաղի» համակազմակերպիչ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ ‪‎Huawei-ը հանդես է գալիս որպես ‪‎«Բաց խաղ» մրցույթի պաշտոնական գործընկեր: Մենք խիստ կարևորում ենք Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը և երիտասարդ սերնդի առաջխաղացումը, այս պատճառով էլ շարունակական աջակցություն ենք ցուցաբերում կազմակերպիչներին և հաջողություն մաղթում բոլոր մասնակիցներին», – ընդգծում է Huawei ընկերության տնօրեն Տաթև Սարգսյանը:‬‬

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաև խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա:

«Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտը և այլ մանրամասներ ներկայացված են www.opengame.am կայքում:

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011 թվականից իրականացվել է ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41