Կառավարությունը լուծում է սիրիահայերի վարորդական իրավունքների խնդիրը
Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ նրանց Սիրիայում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով, որի հետևանքով դրանք գործածելի չեն համարվում Հայաստանի տարածքում: Դրանց փոխանակումը նույնպես արգելված է: Որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել առաջացած խնդիրները: