
Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 26/04/16
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում ապրիլի 26-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, դադարեցվել է (ուժը կորցրած է ճանաչվել) «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե134 լիցենզիայի գործողությունը:
Վերաձևակերպվել են «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ԴԻԿՐԻՍՈՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 181, «ՍԵՅՎՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 145 և անհատ ձեռնարկատեր Լուսինե Չալաբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիաները:
Հաշվառվել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Հյուսիսային» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը: