
Էկոնոմիկայի նախարարություն․ կայացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Մայիսի 3-ին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, հիմնադրամի 2016 թվականի եկամուտների և պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը: Քննարկվել են նաև հիմնադրամի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: