Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՊԵԿ նախագահն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի պատվիրակությանը
23/05/2016 20:36
Կիսվել

ՊԵԿ նախագահն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեն մայիսի 23-ին հյուրընկալել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի պատվիրակությանը: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Գլոբալ ֆորումին, ընդգծել է, որ այն միջազգային հարկային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն է տալիս. «Հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումը կարող է էականորեն նվազեցնել հարկերից խուսափելու ռիսկերը, ինչը շատ երկրների համար լուրջ մարտահրավեր է»: Հ. Հովսեփյանը նշել է, որ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կոմիտեն որդեգրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններ կառուցելու մոտեցում. «Մեր գործելաոճը միտված է բիզնեսի գործերին անհարկի միջամտության և ավելորդ վարչարարության բացառմանը՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկ գործելաոճ:  Հարկային վարչարարությունը գործի է դրվում միայն տնտեսվարողներին ռիսկային խմբերում տարանջատելուց և ծանուցելուց հետո գործելաոճի փոփոխություն չարձանագրելու պարագայում»:

Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Մոնիկա Բհատիան ողջունել է ՊԵԿ-ի որդեգրած մոտեցումը և աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ֆորումին Հայաստանի ինտեգրման արագ ընթացքն ու միջազգային չափանիշներին տեղեկատվական բազայի համապատասխանեցումը կազմակերպելու գործընթացում: Համակարծիք լինելով ՊԵԿ նախագահի հետ երկրի տնտեսության զարգացման գործում հարկային ոլորտի թափանցիկության կարևորության հարցում՝ Մ. Բհատիան ընդգծել է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում երկրների միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի նշանակությունը:

125 անդամ երկիր ունեցող Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանը միանում է  հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափելու ռիսկերը: Այս գլոբալ չափանիշից օգտվելու համար երկրները պարտավոր են անցնել փորձագիտական գնահատման փուլեր՝ միջազգային չափանիշի կիրառման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների ու գործնական կիրառման ընթացակարգերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով: Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանի Հանրապետությունը կդառնա հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբի անդամ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսանկյունից ձեռք բերելով ավելի թափանցիկ և վստահելի երկրի կարգավիճակ: Հ. Հովսեփյանը վստահեցրել է, որ կոմիտեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները Գլոբալ ֆորումին անդամակցությունը ժամանակին և պատշաճ մակարդակով ապահովելու համար:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41